ГЛАВНАЯ  

Հարգելի հանդիսատես,

Հավատարիմ մնալով իր կողմից իրականացվող թափանցիկ քաղաքականությանը և կարևորելով վերջին շրջանում ընկերության գործունեության հետ կապված տարաբնույթ ասեկոսեների և դրանց հետևանքների մասին հանդիսատեսին իրազեկելը` Forpostart ընկերությունը հասարակության ուշադրությանն է ներկայացնում կազմակերպության դեմ հարուցված գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն:

29.09.2016թ.-ին և 30.09.2016թ.-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ներկայացվել են հաղորդումներ Forpostart-ի, իբրև թե ապօրինի գործունեության վերաբերյալ` կապված Էրոս Ռամազատտիի՝ 26.04.2016թ.-ին Երևանյան համերգի չեղարկման հետ: Չնայած մեր կազմակերպությունը պարբերաբար մանրամասն հայտարարություններ է տարածել համերգի չեղարկման բոլոր հանգամանքների վերաբերյալ, հաղորդում ներկայացնող անձինք մեղադրել են մեր ընկերությանը ՀՀ քաղաքացիներին խաբելու և ֆինանսական վնաս պատճառելու մեջ:

02.03.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ներկայացվել է հաղորդում Իրինա Ալլեգրովայի` 05.03.2017թ.-ին Երևանում կայանալիք համերգի չեղարկման վերաբերյալ` նշելով, որ առկա է լուրջ կոռուպցիոն գործընթաց: Ընդ որում, այս դեպքում համերգի չեղարկման նախաձեռնությամբ հանդես էր եկել երգչուհու ադմինիստրացիան՝ տարածելով համապատասխան հայտարարություն:

Ներկայացված հրապարակումների հիման վրա ԿՀԴՄ ԳՎ-ում պատրաստվել են նյութեր, ինչի ընթացքում ուսումնասիրվել են Forpostart ընկերության գործունեությունն ու բոլոր գործարքները` ընդհուպ մինչև 2012թ.-ի վաղեմության: Նյութերի նախապատրաստման ընթացքում կազմակերպությունը ցուցաբերել է ամբողջական աջակցություն իրավապահ մարմիններին` առաջին իսկ պահանջի դեպքում պատշաճ կարգով ներկայացնելով բոլոր պահանջվող փաստաթղթերը և տեղեկատվությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում կայացվել են նյութերով քրեական հետապնդում չիրականցնելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ` Էրոս Ռամազոտտիի համերգի չեղարկման մասով 10.10.2016թ.-ի որոշում, իսկ Իրինա Ալեգրովայի համերգի չեղարկման մասով` 10.03.2017թ.-ի որոշում:

Մասնավորապես, որոշումներում նշված է, որ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործքի հարուցումը մերժվել է հանցակազմիբացակայությանպատճառաբանությամբ:

Սա ևս մեկ ապացույց է, որ մեր կազմակերպության հասցեին հնչող հայտարարությունները ընդամենը անհիմն և անլուրջ մեղադրանքներ են, որոնք էժանագին ինտրիգների միջոցով փորձում են վարկաբեկել մեր ընկերության բարի համբավը: Forpostart ընկերությունը մշտապես եղել է անկեղծ և պարզ իր հանդիսատեսի հետ` վարելով բաց և սկզբունքային քաղաքականությունը: Մեր կազմակերպության գործունեության առաջին օրերից ի վեր՝ 1991թ.-ից սկսած, վերոնշյալ երկու համերգների չեղարկումը առաջին դեպքերն էին: Նախկինում Forpostart ընկերության կողմից կազմակերպված համերգների չեղարկման դեպքեր երբեք չեն արձանագրվել: Ինչպես արդեն հայտնել ենք, Էրոս Ռամազոտտիի համերգը չեղարկվել էր երգչի պրոդյուսերական ընկերության կողմից, իսկ Իրինա Ալլեգրովայի համերգը` երգչուհու ադմինիստարցիայի կողմից:

Որևէ խարդախություն, կոռուպցիոն ռիսկ կամ այլ ապօրինի գործունեություն այս համերգների չեղարկման գործընթացներում առկա չէ, և ՀՀ իրավապահ մարմինների վերոնշյալ որոշումները դրա լավագույն ապացույցն են:

Մեզ մնում է միայն մեզ մեղադրողներին կոչ անել այսուհետ առանց հիմնավորման, առավել ևս՝ առանց փաստերի, զերծ մնալ ոչ մեկի պատիվ չբերող նման պոպուլիստական քայլերից: 

28.03.2017

 

Իմ թանկագին հայրենակիցներ

Այս ուղերձը ձեզ հղելու համար ես ստիպված եղա հաղթահարել ինքս ինձ, դեմ գնալ իմ սկզբունքներին և իմմարդտեսակին:

«ՖորպոստարտՊրոդաքշն» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ընկերություն է, որն արդեն 25 տարի է հաջողությամբ զբաղվում է համերգային գործունեությամբ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի տարածքում: Մենք դուստր ընկերություններ ունենք եվրոպական երկրներում և այնտեղ նույնպես կազմակերպում ենք առաջին մեծության աստղերի համերգներ: Լինելով հայուհի, ես մշտապես կարևորել եմ իմ հայրենիքում բարձրաճաշակ երաժշտության պրոպագանդումը, հայ հանդիսատեսի գնահատականը, և մշտապես ձգտել եմ նշաձողը սահմանել հնարավորինս բարձր: Այսօր, սակայն, Հայաստանում միանգամյան այլ իրողություն է: Ցավոք, սոցիալ-տնտեսական այս ծանր պայմանների ֆոնին տուժել է նաև երաժշտական արդյունաբերությունը: Մարդիկ կարողանում են հոգալ միայն ամենաանհրաժեշտ կարիքները, և համերգներ հաճախելու համար ոչ միջոցներ ունեն, ոչ էլ՝ տրամադրություն, կամ միանգամայն այլ, մեզ համար անընդունելի որակի երաժշտություն են նախընտրում:

Արդյունքում, 2015 թվականից սկսած մենք աշխատում ենք վնասով, և վարկերի հաշվին փորձում էինք կարգավորել իրավիճակը: Նույնիսկ այդ պայմաններում, այն համերգները, որոնց անմիջական կազմակերպիչը մենք էինք, մեր միջոցների հաշվին, այնուամենայնիվ, կայացան: Սակայն իրավիճակն ավելի բարդացավ, որովհետև չեղարկվեցին համերգներ, որոնց կազմակերպիչը մենք չէինք, այլ հանդես էինք գալիս որպես գործակալ: Մեր ֆինանսական վիճակն առավել վատթարացավ:

Գտնվեցին մարդիկ, ովքեր շահարկելով այդ համերգների չեղարկումները, փորձեցին ստվեր նետել մեր հեղինակությանն ու բարի համբավին: Հավատացեք, դա շատ ցավոտ է: Եվ դա այն դեպքում, երբ մեր ընկերությունն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվելով երևանյան համերգներին, ձգտել է յուրաքանչյուր համերգը հայ հանդիսատեսի համար վերածել տոնի: Նույնիսկ ֆինանսական այդ ծանր պայմաններում 2015 և 2016 թվականերին մենք կազմակերպեցինք Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի արքաները» սառցե շոուն, ինչպես նաև ամանորյա մանկական սառցե շոուն՝ նպատակ ունենալով Հայաստանում վերածնել գեղասահքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, զարգացնել այդ սպորտաձևը Հայաստանում, իսկ Երևանի Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաների համար կազմակերպել վարպետության դասեր օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ:

Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ մեր գործունեության անբաժան մասն է եղել բարեգործությունը, որի մասին, սակայն, երբեք չեմ բարձրաձայնել:

Սակայն, ինչպես ցանկացած բիզնես, շոու բիզնեսը նույնպես ունի իր կանոնները, որոնք թելադրում են իրենց պայմանները: Սակայն, այդ կանոնները Հայաստանում, ավաղ, ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Փաստացի, 2015 թվականից մենք համերգներ ենք կազմակերպում ի վնաս մեր ընկերության և աշխատում ենք միայն մեր բարի համբավն ու հեղինակությունը պահպանելու համար: Քանի որ համերգային արտադրությունը անդադար զարգանում է, նոր նպատակների իրագործումը և նոր մարտահրավերները օրախնդիր են դառնում շուկայի բոլոր մասնակիցների համար, ներառյալ՝ կատարողների, նրանց մենեջերների և պրոմոուտերների: Այսօր Հայաստանում լրջագույնխնդիր էգտնել վստահելի և արհեստավարժ գործընկերներ, որոնք կունենան անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը, համապատասխան կադրեր և ռեսուրսներ:

Լինելով մշակութաստեղծ և գեղեցիկն ու բարձր արվեստը գնահատող ազգ, մեզ համար ևս ցավալի մի փաստ ենք արձանագրել: Այսօր մեր համերգասրահներում, ընդ որում լեփ-լեցուն դահլիճներում, կայանում են համերգներ, որոնց ընթացքում հնչում է, մեղմ ասած, կասկածելի որակի երաժշտություն, որը ոչ մի ընդհանուր բան չունի արվեստի հետ: Թող ինձ ներեն և՛այդ երաժիշտները, և՛ նրանց երկրպագուները, սակայն չնշել դա ես չէի կարող:

Ահա չեղարկվեց նաև ս/թ մարտի 5-ին նախատեսված՝ Իրինա Ալլեգրովայի համերգը, որտեղ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, և ոչ թե կազմակերպիչ: Երգչուհու ադմինիստրացիան հայտարարեց, որ համերգը չեղարկվում է տեխնիկական պատճառներով, առանց մանրամասների:

<<Ֆորպոստարտպրոդաքշն> ընկերությունն էլ տեղեկացրեց, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարեց, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը:

Այս ամենից հետո ինձ ոչինչ չի մնում անելու, քան հայտարարել, որ «ՖորպոստարտՊրոդաքշն» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: Սա ես գրում եմ սրտի մեծ ցավով, կարելի է ասել, արցունքների միջից: Որտեղ էլ ես ապրեմ, որտեղ էլ ծավալեմ իմ գործունեությունը, Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է բոլոր առումներով: Եվ դա բնական է: Սակայն բնական չէ, որ ես հե՛նց այստեղ եմ դադարեցնում իմ ղեկավարած ընկերության գործունեությունը: Դա ավելի քան խոսուն փաստ է առ այն, որ մեր երկիրը լուրջ վերափոխումների կարիք ունի:

Վերջում ուզում եմ կիսվել Ձեզ հետ ինձ համար շատ նվիրական գաղափարով:

Կյանքի նպատակը, իմ ընկալմամբ, գործունեության ցանկացած ոլորտում ամենաօգտակարի և ամենալավի ստեղծումն է, որը կմնա որպես օրինակ: Հաճախ, մենք մեր նպատակներին հասնելիս այն բավարարվածությունը չենք ունենում, ինչ ակնկալում էինք ձեռքբերման ընթացքում: Կարծում եմ, պատճառն այն է, որ մենք նպատակը դիտարկում ենք որպես վերջնական արդյունք: Վստահաբար կարող եմ ասել, հիասթափություններից խուսափելու համար պետք է նպատակը դիտարկել որպես նոր նպատակի իրականացման միջոց:

Իմնպատակն է ստեղծել հայկական, ազգայի նարվեստի արտադրանք, որը կդառնա ապրանքանիշ և ճանաչելի կլինի ամբողջ աշխարհում: Սակայն, դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Մեր համերգների կազմակերպումից գոյացած միջոցներն ուղղում ենք այդ հավակնոտ գաղափարին: Ասում են. «Զբաղվիր նրանով, ինչ սիրում ես, ինչ կարողանում ես և ինչը ստացվում է, և փողերը կգան»: Ես այդպես էլ անումեմ. Զբաղվում եմ նրանով, ինչը սիրելի է ինձ: Գլխավորը բիզնեսը ազնվորեն, բարեխղճորեն, առանց վախի և առանց ուժերը խնայելու վարելն է:

Վերջը դա նորի սկիզբն է: Որպեսզի ինչ-որ նոր բան սկսվի, ինչ-որ հին բան պետք է ավարտվի:

 

Սիրով և լավագույ նմաղթանքներով

ԶառաՄխեյան

Дорогие друзья, по техническим причинам, концерт Ирины Аллегровой, который должен был пройти 5 - ого Марта, в Ереване, отменён. Просим с пониманием отнестись к сложившимся обстоятельствам и рассчитываем, что встреча Ирины Аллегровой с ереванскими зрителями состоится в ближайшее время. Приносим свои извинения в связи со сложившейся ситуацией и благодарим за понимание. Администрация Ирины Аллегровой.

<<Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա:

Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար:

Ադմինիստրացիա>>:

Սա Իրինա Ալլեգրովայի Ադմինիստրացիայի տարածած հայտարարությունն է:

<<Ֆորպոստարտ պրոդաքշն> ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: 

<<Ֆորպոստարտ պրոդաքշն>> ընկերությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ բոլոր վաճառված տոմսերի գումարներն ամբողջությամբ տրամադրվել են տոմսարկղերին՝ տոմսերի վերադարձը, առանց հանդիսատեսի համար լրացուցիչ անհարամարությունների, կազմակերպելու համար:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ոչ մի առնչություն չունի համերգի կազմակերպչական, առավել ևս, չեղարկման գործընթացների հետ: Մարզահամերգային համալիրի տնօրինությունը եղել և մնում է մեր լավագույն գործընկերը, ով մշտապես աջակցել է մեզ բոլոր հարցերում և բոլոր իրավիճակներում:

http://irinaallegrova.ru/tours/detail.php?ID=3636

           

 

Նա կին-դարաշրջան է: Վառ, ապշեցուցիչ, խորապես խարիզմատիկ և անսահմանորեն սիրված աշխարհի միլիոնավոր երկրպագուների կողմից: Նրա երգերի ներքո մենք խելագարվում էինք ութսունականներին, իննսունականներին սիրահարվում էինք և ընտանիքներ կազմում երկու հազարականներին:

Այսօր, այս բարդ ժամանակներում նրա նոր երգերը պահանջված են ավելի, քան երբևէ, քանի որ առանձնահատուկ ջերմություն են հաղորդում մեր հոգիներին և հույս ներշնչում:

Նա ռուսական էստրադայի բացարձակ առաջատարն է համաշխարհային խոշորագույն բեմահարթակներում լեփ-լեցուն դահլիճներում ելույթների քանակով:

Նա պրոֆեսոր է, ակադեմիկ և «Петра Великий» և «Рубиновый крест» շքանշանակիր՝ Ռուսաստանի Դաշնության զարգացման և ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրումների համար:

Նա իրապես Ռուսաստանի ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ արտիստ Իրինա Ալլեգրովան  է:

2012 թվականին, միայն իրեն հատուկ անկեղծությամբ երգչուհին հայտարարեց  իր հրաժեշտի համերգաշրջանի մասին. «Լավագույնը երգված է, ինչ, որ ուզում էի ասել՝ ասված է…»: Սակայն կյանքն ավելի իմաստուն գտնվեց: Հենց այդ ժամանակ նրա կյանքում հայտնվեցին երիտասարդ, տաղանդաշատ հեղինակներ, ովքեր ստեղծում էին այդ օրերին և երգչուհու ներաշխարհին համահունչ այնպիսի նյութեր, որ երգչուհին հասկացավ. հեռանալ բեմից չկիսելով այդ երգերը իր հանդիսատեսի հետ, ինքը պարզապես իրավունք չունի:

Լիքը դահլիճները և հիացական արձագանքները հաստատեցին կայացրած որոշման ճշմարտացիությունը: Նոր Իրինա Ալլեգրովան «ռուսական էստրադայի կայսրուհու» իրավունքով շարունակում է մնալ ժողովրդականության գագաթնակետին՝ ստեղծելով սեփական երաժշտական տրենդը: Նրա երկրպագուների բազմամիլիոն բանակը տարեցտարի լրանում է ամենատարբեր տարիքի նորանոր անդամներով: Իսկ առջևում նոր բացահայտումների և անակնկալների շքերթ է Իրինա Ալլեգրովայի կողմից, ով շարունակում է զարմացնել, հիացնել, ապշեցնել և երջանկություն պարգևել:

Դա կլինի ծրագիր-անակնկալ, ծրագիր-հայտնություն… Նոր երգեր, նոր ձայն, նոր շոու… Իրինա Ալլեգրովայի և նրա երիտասարդ խմբի եռամյա աշխատանքի ամբողջ արդյունքը կներկայացվեն նոր շոուի ընթացքում: Իրինա Ալլեգրովայի համերգային ծրագրում կներառվեն կատարումներ ինչպես նոր ալբոմից, այնպես էլ ժամանակի քննությունը բռնած հայտնի կոմպոզիցիաներ:

«Կյանքն առաջ է գնում, սակայն մեր՝ կանացի թեմաներն անփոփոխ են: Եվ ես նորից ցանկացա զրուցել ձեզ հետ դրա մասին, միասին տխրել ու ծիծաղել, քննարկել տղամարդկանց և պարզապես անկեղծորեն, տնավարի դիմավորել մեր գարնանային տոնը»,-խոստովանում է երգչուհին:

Բացի բազմաթիվ նոր երգերից, ծրագրում տեղ են գտել Կայսրուհու նախկին, վաղուց արդեն սիրված հիթերը: Դրանք կհնչեն ժամանակակից, նույնիսկ անսպասելի մեկնաբանություններով: Մի խոսքով, դա կլինի իսկական վերապրում: Նոր շունչ այն մտերմիկ զրույցում, որը Իրինա Ալլեգրովան վարում է իր հանդիսատեսի հետ արդեն 25 տարի:
Այս տարիների ընթացքում Իրինա Ալլեգրովան ելույթ է ունեցել որպես մենակատար, իր երկրպագուների դատին է հանձնել 11 ալբոմ, կատարել է բազմաթիվ երգեր, որոնցից շատերը դարձել են ազգային հիթեր: Երգչուհու տաղանդը չէր կարող աննկատ մնալ, և նրա ստեղծագործական կարիերայում հայտնվեցին համատեղ կոմպոզիցիաներ լավագույն պոետների և երգահանների հետ. Դավիթ Թուխմանովը, Իգոր Կրուտոյը, Իլյա Ռեզնիկը, Իգոր Նիկոլաևը, Ռիմա Կազակովան համագործակցել են միլիոնավոր մարդկանց կուռք Իրինա Ալլեգրովայի հետ:

Юбилейный концерт Ирины АллегровойОна – женщина-эпоха! Яркая, эпатажная, пронзительно харизматичная и безмерно любимая миллионами поклонников во всем мире! Вместе с ее голосом мы сходили с ума в восьмидесятых, влюблялись в девяностых и строили семьи в двухтысячных. Сегодня, в очень непростые времена, которые все мы переживаем, ее новые песни востребованы как никогда, потому что обладают уникальной способностью согревать души и вселять надежду! 

Она – абсолютный рекордсмен среди российских артистов по сбору аншлагов на самых больших мировых концертных площадках! 
Она – профессор, академик и кавалер Орденов Петра Великого и "Рубиновый крест" за выдающиеся заслуги и большой личный вклад в развитие и укрепление Российского государства. 
Она – многократный лауреат самых престижных российских и международных премий и наград в области популярной музыки. 
Она – воистину НАРОДНАЯ артистка России ИРИНА АЛЛЕГРОВА! 
В 2012 году, с искренностью и открытостью, которые всегда отличали ее диалог со Зрителем, певица объявила о своем прощальном гастрольном туре: все лучшее спето, все, о чем хотелось сказать – сказано… Но жизнь оказалась мудрее: именно в тот момент к ней потянулись молодые, талантливые авторы и вместе с ними пришел материал, который оказался настолько созвучен сегодняшнему времени и ее внутреннему состоянию, что певица поняла: уйти со сцены, не поделившись такими песнями со своим Зрителем, она не имеет права! Полные залы на ее концертах и восторженные отзывы слушателей подтвердили верность принятого решения! 
Новая Ирина Аллегрова переросла «угонщицу» и уже с правом «Императрицы Российской Эстрады» продолжает находиться на пике популярности, создавая собственный музыкальный тренд! Многочисленная армия ее поклонников с каждым годом пополняется «новобранцами» самых разных возрастов. А впереди – череда новых открытий и неожиданных сюрпризов от Ирины Аллегровой, которая продолжает удивлять и очаровывать, поражать и дарить счастье!

Юбилейный концерт Ирины Аллегровой

Դա կլինի ծրագիր-անակնկալ, ծրագիր-հայտնություն… Նոր երգեր, նոր հնչողություն, նոր շոու… Իրինա Ալլեգրովայի և նրա երիտասարդ թիմի եռամյա աշխատանքի պտուղները շռայլորեն կներկայացվեն նոր ծրագրում: Իրինա Ալլեգրովայի համերգի երգացանկում ընդգրկված են ինչպես նոր երգեր, այնպես էլ ժամանակի քննությունն անցած հայտնի կատարումներ, որոնք մի տասնամյակ չէ, որ քաջ ծանոթ են և սիրված ամբողջ աշխարհի ռուսալեզու հանրության շրջանում:

«Կյանքն առաջ է գնում, սակայն մեր կանացի թեմաները մնում են նույնը: Ես նորից ուզում եմ ձեզ հետ զրուցել այդ մասին, միասին տխրել, ծիծաղել, քննարկել տղամարդկանց և պարզապես անկեղծ ու ջերմ միջավայրում դիմավորել մեր գարնանային տոնը», - խոստովանում է երգչուհին:

Ի թիվս բազմաթիվ նոր երգերի, ծրագրում արժանի տեղ է հատկացվել Կայսրուհու հին, բոլորի կողմից սիրված հիթերին: Դրանք կհնչեն ժամանակակից մեկնաբանություններով, նույնիսկ՝ անսպասելի տարբերակներով: Մի խոսքով, դա կլինի իսկական վերապրում: Նոր շունչ այն մտերմիկ զրույցում, որ արդեն 25 տարի շարունակ Իրինա Ալլեգրովան վարում է իր հանդիսատեսի հետ:

Նրա գունեղ ու տաքարյունկերպարըհամերգը դարձնում է անմոռանալի: Երգչուհու կենսուրախությունը պայթեցնում է դահլիճը, և համերգից հետո հանդիսատեսն իր հետ տանում էդրական հույզեր և բարձր տրամադրություն:

Այս բոլոր տարիների ընթացքում Ալլեգրովան հանդես է եկել որպես մենակատար և իր երկրպագուներին նվիրել 11 ալբոմ: Իր ստեղծագործական տարիների ընթացքում երգչուհին կատարել է բազմաթիվ երգեր, որոնցից շատերը դարձել են ազգային հիթեր: Անմիջապես հիշվում են այնպիսի գլուխ-գործոցներ, ինչպիսիք են "Странник мой", "Я тучи разведу руками" և "Мама" երգերը: Երգչուհու տաղանդն աննկատ չէր կարող մնալ և նրա ստեղծագործական կարիերայում տեղ գտան համատեղ աշխատանքներ հայրենական լավագույն պոետների և երգահանների հետ. Դավիթ Թուխմանով, Իգոր Կրուտոյ, Իլյա Ռեզնիկ, Իգոր Նիկոլաև, Ռիմա Կազակովա:

Տաղանդավոր, աշխույժ և պարզապես գեղեցկուհի երգչուհին տևական ժամանակ բերկրանք էր պատճառում իր վառ ելույթներով, սակայն 2012 թվականին Իրինա Ալլեգրովան հայտարարեց համերգային գործունեությունը դադարեցնելու մասին: Մեկ ակնթարթում այդ հայտարարությունը հասավ նրա երկրպագուներին, բայց, ի ուրախություն նրանց, Իրինա Ալլեգրովան որոշեց հենց այնպես չհեռանալ բեմից, այլ հայտարարեց հարժեշտի շրջագայության մասին, որի շրջանականերում երգչուհին համերգով հանդես եկավ նաև Երևանում: Երգչուհին շրջագայեց Բելառուսում, Ուկրաինայում, Հայաստանում և ԱՄՆ-ում, իսկ եզրափակիչ համերգը կայացավ Մոսկվայում: Այդ համերգների տոմսերը սպառվեցին կայծակնային արագությամբ:

Այժմ Իրինա Ալլեգրովայի երկրպագուները բացառիկ հնարավորություն են ստանում կրկին վայելելու նրա թովիչ կատարումները:

2017 թվականի մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնենք փառահեղ տոնական ծրագիր՝ նվիրված երգչուհու հոբելյանին: Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Իրինա Ալլեգրովան հանրության դատին է հանձնում իր նոր՝ «Ирина Аллегрова. Перезагрузка.Перерождение…» ծրագիրը:

2012 թվականին հայտնելով իր հեռանալու մասին՝ երգչուհին ասաց. «Ինչի մասին ուզում էի երգել, արդեն երգել եմ»: Սակայն, ստեղծագործական աշխարհն ունի իր օրենքները. հենց այդ ժամանակ անսպասելիորեն երգչուհուն սկսեցին ներկայացնել նոր հետաքրքիր երգեր, հայտնվեցին նոր, երիտասարդ հեղինակներ, ովքեր օգնեցին երգչուհուն իր ստեղծագործությունները ներկայացնել միանգամայն նոր դրսևորումներով և տեղի ունեցավ «Перезагрузка»:

Իրինա Ալլեգրովայի՝ Երևանում կայանալիք փառահեղ տոնական շոուն գերազանց նվեր կլինի մարտի 8-ի առթիվ:

Շտապեք ձեռք բերել համերգի տոմսերը, բաց մի թողեք այդ վառ իրադարձությունը ռուսական էստրադայի կայսրուհու մասնակցությամբ:

Տոմսերը հասանելի են www.tomsarkgh.am կայքում: 

Ֆորպոստարտ ընկերության կողմից Երևանում կազմակերպված Իրինա Ալլեգրովայի համերգները.

 

27.11.2010 թ. – Տոնական շոու

21.11.2012 թ. – Հրաժեշտի համերգ

06.03.2015 թ. – «На бис», որը հետաձգվեց 23.05.2016 թ. և կայացավ լեփ-լեցուն դահլիճում

05.03.2017թ. – Իրինա Ալլեգրովայի հոբելյանական համերգ

Համերգի կազմակերպիչն է Ֆորպոստարտ պրոդաքշընը՝ երևանյան NANO Համերգային գործակալության աջակցությամբ:

 

 

Императрица российской эстрады с юбилейным концертом выступит в Армении 05.03.17

Ирина Аллегрова ФОРПОСТАРТ

ЮБИЛЕЙНЫЙ КОНЦЕРТ ИРИНЫ АЛЛЕГРОВОЙ В ЕРЕВАНЕ 05.03.17.

Это будет программа-сюрприз, программа-неожиданность, программа-откровение... Новые песни, новый звук, новое шоу... Все плоды почти трехлетней работы Ирины Аллегровой и ее молодой команды будут щедро представлены в новом шоу. В программе концерта Ирины Аллегровой прозвучат как песни с нового альбома певицы, так и проверенные временем популярные композиции, которые не одно десятилетие хорошо знакомы и любимы всему русскоязычному населению мира.


«Жизнь идет вперед, но наши женские темы остаются прежними. И мне снова захотелось вместе с вами поболтать об этом, вместе погрустить, вместе посмеяться, обсудить мужиков и просто искренне, по-домашнему встретить наш весенний праздник», - признается певица.

Кроме большого количества новых песен, в ней также найдется достойное место и прежним, давно любимым всеми хитам Императрицы. Эти хиты прозвучат в современных, порой очень неожиданных версиях и вариантах. Одним словом,- это будет настоящая перезагрузка!!! Новая интонация в том задушевном разговоре, который Ирина Аллегрова ведет со своим Зрителем вот уже на протяжении 25 лет!  

Ее качества, такие как яркость и темпераментность, помогают проводить запоминающиеся концерты. Жизнерадостность певицы заводит зал, приводя его в полный восторг. По окончании программы каждый пришедший зритель полон положительных эмоций, а потому уходит с концерта в хорошем настроении.

На протяжении всех этих лет Ирина Аллегрова выступала сольно. За это время она порадовала своих поклонников 11 альбомами. А как фанаты гордились своим кумиром, когда Ирина становилась лауреатом разных премий, например, "Овация", "Песня года" и "Золотой Камертон"! За годы своего творчества певица исполнила огромное количество песен, а некоторые из них стали национальными хитами. Так, сразу же вспоминаются такие шедевры, как "Странник мой", "Я тучи разведу руками" и "Мама". Талант артистки не остался незамеченным, а потому в ее творческой карьере есть совместные работы с лучшими отечественными поэтами и композиторами. Давид Тухманов, Игорь Крутой, Илья Резник, Игорь Николаев, Римма Казакова - все эти люди, и не только они, сотрудничали с кумиром миллионов людей, Ириной Аллегровой. 


Талантливая, динамичная, да и просто красивая певица Ирина Аллегрова длительное время радует нас своими яркими выступлениями. Однако в 2012 году фанаты Ирины услышали нерадостную новость: их кумир объявил о том, что прекращает свою концертную деятельность. В мгновение ока это заявление облетело всех ее поклонников. Однако к их великой радости Ирина Аллегрова решила не просто уйти со сцены, но объявила о своем прощальном турне, в рамках прощального турне в Ереване тоже состоялся концерт. Певица  посетила крупные российские города и  порадовала фанатов в Беларуси, Украины, Армении и США, а в заключение турне дать концерт в Олимпийскомвском дворце. Билеты на ее концерты стали моментально раскупаться; а иначе и быть не могло, ведь эти мероприятия - настоящий подарок поклонникам певицы. 

Всем поклонникам творчества Ирины Аллегровой предоставляется уникальная возможность вновь насладиться завораживающим пением.

Вот уже несколько лет, как главным подарком для прекрасных жителей Армении  являются концерты Ирины Аллегровой. 5 марта 2017г. в спортивно – концертном зале имени Карена Демирчяна представим Вам  грандиозную праздничную программу, посвященную юбилею Ирины Аллегровой.
Народная артистка России Ирина Аллегрова представила на суд широкой российской аудитории свою новую программу "Ирина Аллегрова. Перезагрузка.Перерождение…". 

Заявив в 2012 году о своем уходе со сцены, Ирина Аллегрова сказала, что "все, о чем ей хотелось спеть - спето!.." Но у творчества есть свои законы - именно тогда к ней неожиданно стали приходить новые, интересные песни, а вместе с ними пришла команда молодых авторов, которые помогли творчеству Императрицы заиграть новыми гранями и вот произошла... перезагрузка! 


Это грандиозное праздничное шоу Ирины Аллегровой в Ереване обещает стать отличным подарком к 8 марта для зрителей и особенно зрительниц.
Поклонники Ирины с нетерпением ждут ее грандиозного выступления с юбилейным концертом в СКК г.Еревана. Спешите приобрести билеты на Аллегрову. Не пропустите яркое событие с участием императрицы российской эстрады!

Билеты доступны на сайтах

http://nanobilet.ru/event/IUBILEINYI-KONTSERT-IRINY-ALLEGROVOI/

http://www.forpostart.ru/site/80

www.tomsarkgh.am

www.toms.am

http://showticket.city/ 

На страницах фэйсбук

https://www.facebook.com/FORPOSTART/app/969660486465609/ 

https://www.facebook.com/Nanoevent-1235684483163661/?fref=ts

 

Концерты Ирины Аллегровой, которые организованы компанией ФОРПОСТАРТ в г.Ереване

27.11.2010г. – Праздничное шоу

21.11.2012г. – Прощальный концерт

06.03.2015г. – На бис, который был перенесен на 23.05.2016г. и состоялся полным аншлагом.

05.03.2017г. – Юбилейный концерт Ирины Аллегровой

Организатор концерта Форпостарт продакшн при содействии Концертного агентство в Ереване - NANO

   
Адрес: 115054, г Москва, 5-ый Монетчиковский пер, д 14/16
Тел.: info@forpostart.ru
E-mail: info@forpostart.ru
создание сайтов
IT-ГРУППА “ПЕРЕДОВИК-Альянс”